Սեպտեմբերի 3-ին, ժամը 22.00-ի սահմաններում, ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները, ապօրինի ծառահատում կատարելու կասկածանքով, իր բնակարանից բերման են  ենթարկել 32-ամյա Սարգիս Ա.-ին, որը  ինքնախոստովանական բացատրություն է տվել, որ օգոստոս ամսվա ընթացքում  Գուգարքի անտառատնտեսության Խնձորուտի անտառպետության 4-րդ պահաբաժնից բենզասղոցով ապօրինի հատել է 3 կանգուն եւ 1  քամատապալ լորենի եւ 4,5 խմ փայտանյութից 3 խմ-ը իրացրել  Վանաձոր քաղաքի բնակիչ ոմն Արտյոմի, իսկ մնացած 1,5 խմ փայտանյութն ի պահ է հանձնել անտառապետին:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պատճառված վնասի չափը պարզվում է:

Ձեռնարկվում են միջոցառումներ Արտյոմի անձը պարզելու եւ նրան հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է հետաքննություն: