Պաշտոնական այցով Անկարայում գտնվող Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ մասնակցել է համատեղ մամուլի ասուլիսի։ Թուրքական Ihlassondakıka կայքէջի փոխանցմամբ՝ նախ տեղի է ունեցել փոխադարձաբար մուտքի վիզաների վերացման համաձայնագրի ստորագրության արարողությունը։

Թուրքիայի վարչապետը իր գոհունակությունն է հայտնել Լիբանանի վարչապետի այցի առթիվ եւ նշել, որ Սիրիայի, Հորդանանի, Լիբիայի հետ արդեն գործում է առանց վիզայի երկիր մուտք գործելու իրավունքը։

Թուրքիայի վարչապետ Էրդողանը, անդրադառնալով Դավոս հայտնի այցին, նշել է, որ ինքը արդեն ասել է, թե այլեւս չի գնա այնտեղ, եւ իր խոսքի տերն է։