Ազգային ժողովում ՀՀ նախագահի ներկայացուցիչ նշանակված նախկին անկախ պատգամավոր, այժմ ՀՀԿ անդամ Վիկտոր Դալլաքյանը նշանակվելու է նաեւ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ: Այս տեղեկությունը մեզ հետ զրույցում չհերքեց նաեւ Վիկտոր Դալլաքյանը:
Ինչ վերաբերում է նոր պաշտոնին, ակնկալիքներին եւ անելիքներին, ապա ԱԺ-ում ՀՀ նախագահի մշտական ներկայացուցիչը խոստացավ բոլոր հարցերին պատասխանել սեպտեմբերի 10-ին` ԱԺ նիստում:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն սեպտեմբերի 6-ին հրամանագրեր է ստորագրել Գառնիկ Իսաղուլյանին Հայաստանի Ազգային ժողովում Հայաստանի նախագահի մշտական ներկայացուցչի պաշտոնից ազատելու եւ Վիկտոր Դալլաքյանին Հայաստանի Ազգային ժողովում նախագահի մշտական ներկայացուցիչ նշանակելու մասին:





























