Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` սեպտեմբերի 6-ին հրամանագրեր է ստորագրել Գառնիկ Իսաղուլյանին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետության Նախագահի մշտական ներկայացուցչի պաշտոնից ազատելու և Վիկտոր Դալլաքյանին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետության Նախագահի մշտական ներկայացուցիչ նշանակելու մասին:
Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ հանրապետության ղեկավարի մեկ այլ հրամանագրով, գեներալ-լեյտենանտ Արշալույս Փայտյանն ազատվել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից:
Նշենք, որ այս նշանակումից ժամեր առաջ Գառնիկ Իսագուլյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հերքում էր իր ազատման մասին շրջանառվող տեղեկությունները:




























