Սեպտեմբերի 9-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Վայոց ձորի մարզի Այգեձոր գյուղի գյուղամիջյան ճանապարհին «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել երթեւեկելի մասից եւ ընկել ջրահեռացման կիսախողովակի մեջ:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:





























