Խորհրդարանական ընտրություններում պարտված  ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանը՝ Ճոյտը, որը պատրաստվում էր առաջադրվել Էջմիածնի քաղաքապետի ընտրություններում, քանի որ, նրա խոսքերով, ժողովուրդը եկել, խնդրում էր, ոչ միայն չկատարեց ազգի խնդրանքը ու չառաջադրվեց քաղաքապետի թեկնածու, այլեւ  կիրակի օրը Էջմիածնում Կարեն Գրիգորյանի ընտրությանը մասնակցել է բաց քվեարկությամբ ու կողմ է քվեարկել Գրիգորյանին՝ հայտարարելով, թե նա աշխատող քաղաքապետ է։

«Նշենք, որ 2008-ին Հակոբ Հակոբյանը ՀՀԿ կողմից առաջադրվել էր Էջմիածնի քաղաքապետի թեկնածու, սակայն ընտրություններում Կարեն Գրիգորյանին պարտվեց»,- գրում է «Ժամանակը»։