Հայաստանի առաջ ծանրացած մեծագույն խնդիրներից է ազգային միասնության ապահովումը եւ Հայաստանը հայ ժողովրդի սեփականությունը դարձնելու խնդիրը:Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 12-ին հրավիրված ասուլիսում ասաց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը:

Նրա խոսքով,  ՏԻՄ ընտրություններն այդ տեսանկյունից էական նշանկություն չունեն մեր կյանքում, քանի որ այս ընտրությունները ոչ թե ընտրություն, այլ նյութական արժեքների միջոցով վերարտադրման փորձ են:

«Այս ընտրություններում կրկին առաջնորդվեցին եղունգ ունես գլուխդ քորի, որտեղ հաց այնտեղ կաց մտածողությամբ:Այս ընտրությունները ոչ թե ընտրություն, այլ նյութական արժեքների միջոցով վերարտադրման փորձ էր»,- գնահատեց Պարույր Հայրիկյանը: ԱԻՄ նախագահը ընդգծում է, որ այսօրվա քաղաքական ուժերը ասում են, թե ԱԺ-ում այսքան տեղ ունեն: «Է, գլուխդ քարովը: Այսօր քոնն են, վաղը կդառնան ՕԵԿ-ինը»,- նշեց Պարույր Հայրիկյանը եւ ավելացրեց, որ ընտրություններին գաղափարական պայքար գոյություն չունի:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի