Հոկտեմբերի 7- 9-ը Էջմիածնում կանցկացվի ՅՈւՆԵՍԿՕ-ի Պատմական ժառանգության քաղաքներ ընկերակցության տնօրենների խորհրդի համագումարը, որին մասնկցելու են 10 քաղաքապետեր: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 13-ին հրավիրված ասուլիսում ասաց Էջմիածին քաղաքի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը:

Նրա խոսքով, ՀՊԺՔԿ կազմակերպությունը հանադիսանում է միջազգային ոչ  առեւտրային կազմակերպություն:Այն ստեղծվել է  1993 սեպտեմբերի 8-ին, Մարոկոյի Ֆես քաղաքում` ներառելով 238 քաղաքներ: Հայաստանը 2007 թվականից թղթակից-անդամ է, իսկ 2011 լիիրավ անդամ: «Սրանով նաեւ Ադրբեջանին եւ Թուրքիային չեզոքացնելու խնդիր ենք լուծում: Կազմակերպությունում նրանք չափից ավելի շատ են ընդլայնվել եւ բարձրացված խնդիրները քաղաքականցնում են: Օրինակ, Կազանում Էջմիածնին դիպլոմ տալու ժամանակ բոյկոտեցին: Այս առումով եւս խնդիր ունենք անելու: Նաեւ շատ շատ ներդրումներ ենք կարողանում անել գրանտների տեսքով, որը ուղղվելու է պատմամշակութային ժառանգության վերկանգմանն ու պահպանմանը»,- մանրամասնեց Կարեն Գրիգորյանը եւ ավելացրեց, որ այն կնպաստի նաեւ զբոսաշրջության զարգացմանը:

Քաղաքապետը տեղեկացրեց նաեւ, որ աշխատանքներ են տարվում նաեւ զբոսաշրջիկների համար նպաստավոր պայմաններ ստեղծելու համար: Ասուլիսին հրավիրված Ինֆորմատիզացիայի միջազգային ակադեմիայի նախագահ Ազատ Վարդանյանն էլ նշեց, որ սա հայկական կազմակերպություն չի, այլ միջազգային է: «Մեր գործունեության ընթացքում ես միշտ կարեւորել եմ Հայաստանի հետ համագործակցությունը եւ ինֆորմացիայի ճիշտ տարածումը Հայաստանի մասին: Այնմ որ առաջին անգամ Հայաստանում է անցկացվելու ժողովի նիստը, դա մեծ պատիվ է: Բացի այդ շատ լավ հնարավորություն է Հայաստանը ներկյացնելու եւ համագործակցության կամուրջներ ստեղծելու համար»,- ավելացրեց Ազատ Վարդանյանը:

Բացի Էջմիածնից ՅՈւՆԵՍԿՕ-ի Պատմական ժառանգության քաղաքներ ընկերակցության տնօրենների խորհրդի անդամ է նաեւ Երեւանը եւ Գորիսը: Ի դեպ, Կարեն Գրիգորյանը նաեւ մեկնաբանեց, թե ինչու է համագումարի համար ընտրվել հոկտեմբերի 7- 9-ը:«Իմ քաղաքապետ ընտրվելուց սկսած հոկտեմբերի 8-ը նշվում է քաղաքի տոնը: Ինչի 8, որովհետեւ ինքը որպես թվանշան հավերժության խորհրդանիշ է: Բացի այդ, երբ Մեսրոպ Մաշտոցը գրերը ստեղծեց եւ առաջինը բերց Էջմիածին եւ երեք օր քաղաքում տոնակատարություն արվեց: Այդ ավանդույթը եւս փորձեցինք վերկանգնել»,- պարզաբանեց Կարեն Գրիգորյանը: