Էջմիածին քաղաքում ավելի շատ վախենում են Աստծուց: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 13-ին հրավիրված ասուլիսում ասաց Էջմիածին քաղաքի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը` արձագանքելով դիտարկմանը, թե ՏԻՄ ընտրություններում, թե առհասարակ Էջմիածնում վախի մէնոլորտ է տիրում:

Գրիգորյանը խորհուրդ տվեց ուսումնասիրել իր 4 տարիների գործունեությունը: «Ինչ վերաբերում է, հարցին, թե ինչու այլ թեկնածուներ չեն առաջադրվել: Իսկ միգուցե հարցը, այլ տեսանկյունից նայենք: Միգուցե ես ճիշտ եմ աշխատել: Չփորձեմ գնահատական տալ իմ կատարած աշխատանքներին կամ ինչ փորձել եմ անել, կամ ինչ-որ արդեն ստացվել է: Հետեւաբար 4 տարիների գործունեության արդյունքները»,- նշեց Կարեն Գրիգորյանը եւ ավելացրեց, որ  խոսքը, թե մշակութային միջոցառումների մասին է, թե նախակրթական հաստատությունների, թե գազաֆիկացման, թե սոցիալական ծրագրերի եւ այլնի մասին: