ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը խորհրդակցություն է անցկացրել հանրապետական, միջպետական եւ տեղական նշանակության ճանապարհների վերականգնման հարցով։
Ինչպես NEWS.am-ին հայտնել են ԼՂՀ կառավարության մամուլի ծառայությունից, Արա Հարությունյանը հանձնարարել է վերահսկողություն սահմանել հանրապետական նշանակության մայրուղիների վրա՝ ապահովելով երթեւեկության անվտանգությունը։ Նորաստեղծ «Արցախճանապարհ» ընկերությանը հանձնարարվել է ձեռք առնել բոլոր միջոցները, որպեսզի շրջաններում անանցանելի ճանապարհներ չմնան։
Կառավարությանն առընթեր գործող կապիտալ շինարարության բաժնի ղեկավարին հանձնարարվել է ճշգրտել 2010թ. ճանապարհաշինության նախագծերը։ Այդ նպատակով պետական զգալի միջոցներ են առանձնացվել։

























