Ընդամենը չորս տարի առաջ ՄԱԿ-ը կոչ էր արել սեպտեմբերի 15-ը ճանաչել որպես ժողովրդավարության միջազգային օր, այդ կերպ արձանագրելով ժողովրդավարության կարեւորությունը; Վերջին 3 տարիներում բավարար ուշադրություն չի դարձվել այս հարցին: Այսօր `սեպտեմբերի 15-ին հրավիրված մամուլի ասուլիսում  նման հայտարարություն է արել ԱԻՄ Կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանը

Պարույր Հայրիկյանը Հայաստանի իշխանություններին ու համայն մարդկությանը մեկ օր առաջ հիշեցրեց, որ գոյություն ունի համամարդկային այդպիսի հռչակագիր եւ նշեց,որ մեր երկրում առկա բոլոր դժվարությունները հիմնականում եղել են ժողովրդավարության պակասի պատճառով: «Մարդու իրավունքների մասին հռչակագիրը համընդհանուր է, իսկ   2007-ի Կահիրեում ընդունված հռչակագիրը  առաջընթաց է ժողովրդավարության ամրապնդման  առումով: Այն համապարփակ փաստաթուղթ չէ ու եթե դառնա էլ շատ բան չի փոխի իրենց ժողովրդավարական հայտարարած երկրների գործնական քայլերում»,- ասաց նա:

Հայրիկյանը նշեց, որ բոլոր երկրներում մարդկանց իրավունքները հանգում են նրան, որ  նրանք պետք է լինեն իրավահավասար, սակայն  դա միայն ընտրությունների օրն  է երեւում , քանի որ ունեն ընտրելու իրավունք: Մինչեւ ընտրությունները ընկած ժամանակահատվածում նրանք բոլորովին էլ  հավասար չեն, ու այս խնդիրն է , որ կանգնած է ժողովրդավարություն  ուղին  որդեգրած պետության առջեւ: «Այլ ուղի չկա` ժողովրդավարություն կամ մարդու իրավունքների ոտնահարում: Երբ խոսում ենք ժողովրդավարության մասին, նկատի ունենք ժողովուրդների սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքը:Այս փուլում պետք է նշել , թե ինչպիսի դժվարություններ,  թերացումներ , բացթողումներ  են արձանագրվում ժոզովրդավարության հաստատման ճանապարհին եւ դրանք ուղղելու տարբերակները», -ասաց նա:

Ըստ Հայրիկյանի, Հայաստանը կարող է իր ներդրումը ունենալ ժողովրդավարության ամրապնդման գործընթացում: «Քաղաքացին մասնակցում է ընտրության ու չտեսնելով իր թեքնածուին ներկայացուցչական մարմիններում, առաջիկա տարիների ընթացքում զրկվում է իր ներկայությունը  զգալու հնարավորությունից: Դա վերջապես հանգեցնում է քաղաքական գործչի նկատմամբ մարդկանց անվստահությանը եւ դրա պատճառն է ,որ ընտրություններն մասնակցում է ընտրողների միայն 40 տոկոսը»,- հավելեց նա:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի