«Հրապարակը» արդեն գրել էր, որ ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար, ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանը որոշակի ազդեցություն ունի Լոռու մարզում եւ ՏԻՄ ընտրություններում քաղաքապետերի ու գյուղապետերի մոտ 90 թեկնածուների է աջակցում:
«Երեկ ճշտեցինք, որ այդ անձինք, գրեթե առանց ացառության, ընտրվել են: Վանաձորում ընտրվել է Սամվել Դարբինյանը, Ստեփանավանում՝ Միքայել Ղարաքեշիշյանը, Տաշիրում՝ Էդգար Արշակյանը: Թեեւ Տաշիրում ՀՀԿ-ն այլ թեկնածու ուներ:
Կարապետյանի պաշտպանած բոլոր թեկնածուներն ընտրվել են գերակշռող ձայներով՝ խիստ առաջ անցնելով իրենց ամենամոտ մրցակիցներից»:




























