Երեւան քաղաքի Կոմիտասի պողոտայի 50 շենքի մի նկուղից ոստիկանության ծառայողները սեպտեմբերի 14-ին, ժամը 19.00-ին, հայտնաբերել են 28,1 գ կանեփանման չորացված զանգվածով 6 փաթեթ: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Ոստիկանությունից: Նկուղի սեփականատեր Սամվել Ս.-ն հայտարարել է, որ թմրամիջոցը ձեռք է բերել Արտաշատ տանող մայրուղու հարեւանությամբ գտնվող հողատարածքից եւ այն չորացրել է գործածելու նպատակով:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:




























