Ոստիկանության  Գուգարքի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով սեպտեմբերի 14-ին  բերման են ենթարկել Գուգարք գյուղի բնակիչ 30-ամյա Վահան Գալստյանին: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Ոստիկանությունից:

Պարզվել է, որ նա սեպտեմբերի 9-ի գիշերը, ժամը 02.00-ի սահմաններում, Փամբակ գյուղի խանութի պատուհանը լինգով բացելով՝ գողացել է սննդամթերք, ծխախոտ եւ խմիչքեղեն` պատճառելով 130.000 դրամի նյութական վնաս:

Նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն:

Քննությունը վարում է ոստիկանության Գուգարքի քննչական բաժանմունքը: