Օրերս Գեղարքունիքի մարզի որոշ կարկառուն դեմքեր դիմել են ԱԺ նախկին պատգամավոր Լեւոն Սարգսյանին՝ Ալրաղացի Լյովին, որպեսզի նախկին «օրենսդիրը» Սեւանում ունեցած իր կապերն օգտագործի առաջիկա ՏԻՄ ընտրությունների համար։ Այդ մասին գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը։

«Մարզի ՀՀԿ-ական դերակատարները Ալրաղացի Լյովին ասել են, որ իրենք համաձայն են ցանկացած պայմանի ու կոմպրոմիսի, միայն թե Լյովը իր մասով քրեական հեղինակություններին, որոնց մեջ նա նաեւ մանկության ընկերներ ունի, իր «մեծավարի» խոսքը ասի։ Սակայն Ալրաղացի Լյովը, ըստ նույն տեղեկությունների, թեկուզ հեռակա կարգով հրաժարվել է որեւէ կերպ մասնակցություն ունենալ այս կամ այն համայնքում սպասվող ՏԻՄ ընտրական պրոցեսներին՝ ասելով, որ ինքն այլեւս չի զբաղվում քաղաքականությամբ։ Եւ որ այսուհետ ինքը չի ուզում իր անցավ գլուխը հենց այնպես ցավի տակ դնել։ Կամ Լյովի խոսքերով ասած. «Չուժոյ պախմելից ինչքան հեռու, էնքան լավ»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանությունը»։