Սեպտեմբերի 17-ին Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Սիրիայի առեւտրի պալատի խորհրդի անդամ, հայ-սիրիական գործարար խորհրդի  նախագահ Լեւոն Զաքի Ետալյանին եւ Դեր Զորում ՀՀ պատվո հյուպատոս, հայ-սիրիական գործարար խորհրդի  փոխնախագահ Սուրեն Վարդանյանին:

Սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ քննարկվեցին Հայաստանում ապաստանած սիրիահայերին հուզող մի շարք հարցեր: Ներկայումս գործազրկության հարցը շարունակում է մնալ ամենից արդիականը: Հյուրերը ներկայացրին Հայաստանում սիրահայերի՝ աշխատանքով ապահովման եւ սոցիալական խնդիրների լուծման իրենց տեսլականը: Հանդիպման ընթացքում նախանշվեցին հնարավոր ուղիներ եւ մոտեցումներ, որոնց  իրականացումը հնարավոր կդարձնի հարցի արդյունավետ լուծումը:

Նախարար Հ. Հակոբյանը հյուրերին հավաստիացրեց, որ սիրիահայերին վերաբերող հարցերը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ, ՀՀ բոլոր գերատեսչությունների  եւ հատկապես ՀՀ սփյուռքի նախարարության անմիջական հետեւողականության առանցքում են: