Մոսկվայում ամեն յոթերորդ ամուսնությունը գրանցվում է արտասահմանցի բնակչի հետ։

GZT.ru –ն, վկայկոչելով Մոսկվայի ՔԿԱԳ-ի (ԶԱԳՍ)-ի ղեկավար Իրինա Մուրավեւային. Հաղորդում է, որ 2009 թվականին օտարերկրացիների հետ գրանցվել է 12034 ամուսնություն, ինչը 2008 թվականի համեմատ 537-ով ավելի է։

Գերատեսչության տվյաներով, մոսկվացիներն ավելի հաճախ ամուսնանում են Անգլիայի, Գերմանիայի, Իսրայելի, Թուրքիայի եւ ԱՄՆ-ի քաղաքացիների հետ։

Իսկ ԱՊՀ երկրների քաղաքացիներից ամենաշատն ամուսնանում են հայերի, ուկրաինացիների, ուզբեկների եւ ադրբեջանցիների հետ։