Հայաստանի Հանրապետության 2012 թվականի «Լավագույն դաստիարակ» եւ  «Լավագույն ուսուցիչ» մրցույթների հաղթողները կպարգեւատրվեն «Շեւրոլետ Ավեո» մակնիշի ավտոմեքենայով: ՀՀ կրթության եւ գիտության նախարարության առաջարկով այսօր՝ սեպտեմբերի 20-ին ՀՀ կառավարությունը 11 մլն դրամ հատկացնելու որոշում կայացրեց: Պարգեւատրումը տեղի է ունենալու հոկտեմբերի 5-ին: