Գավառ, Մարտունի եւ Վարդենիս քաղաքներում կեղտաջրերի մաքրման կայանների կառուցման նպատակով միջազգային մրցույթի հաղթող է դարձել գերմանական «Լյուդվիգ Պֆայֆեր» ընկերությունը:

Հայաստանի կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ հունվարի 14-ին տեղի ունեցած նիստում ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել «Սեւանա լճի բնապահպանական ծրագրով» անցկացված եւ ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի «Համայնքային զարգացման ծրագրերի» կառավարման խորհրդի կողմից հավանության արժանացած «Կեղտաջրերի մաքրման կայանների կառուցում Գավառ, Մարտունի եւ Վարդենիս քաղաքներում» միջազգային մրցույթի արդյունքները` 3 մլն 923 հազար 920 եվրո (առանց ԱԱՀ) արժեքով՝ մրցույթի հաղթող ճանաչելով գերմանական «Լյուդվիգ Պֆայֆեր» ընկերությանը։

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի խոսքով, 2010թ. այս ոլորտում իրականացվելու են լայնածավալ աշխատանքներ, կառուցվելու է շուրջ 500 կմ ջրագիծ: