Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 21-րդ տարեդարձի կապակցությամբ` գիտության, կրթության, առողջապահության, տնտեսության, արվեստի և մշակույթի ոլորտի մի խումբ ներկայացուցիչներ, զինված ուժերի, իրավապահ մարմինների զինծառայողներ պարգևատրվել են պետական բարձրագույն պարգևներով, ինչպես նաև շնորհվել են պատվավոր և զինվորական բարձրագույն կոչումներ:
Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, թե տարբեր բնագավառներում ակնառու նվաճումների և հաջողությունների հասած բազմաթիվ անձանց Հանրապետության նախագահն այսօր ՀՀ նախագահի նստավայրում տեղի ունեցած պարգևատրման արարողության ժամանակ հանձնել է պարգևները, շնորհավորել և մաղթել հաջողություններ:
Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 21-րդ տարեդարձի կապակցությամբ, ինչպես նաև երաժշտարվեստի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և ստեղծագործական նվաճումների համար ՀՀ նախագահի հրամանագրով Պատվո շքանշանով է պարգևատրվել կոմպոզիտոր Կոնստանտին Աղապարոնի ՕՐԲԵԼՅԱՆԸ,
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով՝ թավջութակահարուհի, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, Մեդեա Վարդանի ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ, դիրիժոր Լորիս Հայկազի ՃԳՆԱՎՈՐՅԱՆԸ:
Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 21-րդ տարեդարձի կապակցությամբ, երկարամյա և բարեխիղճ պետական-հասարակական գործունեության համար Դոնարա Ասքանազի ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով:
Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 21-րդ տարեդարձի կապակցությամբ, ինչպես նաև թատերական արվեստի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով է պարգևատրվել Երևանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի պրոֆեսոր Երվանդ Խաչատուրի ՂԱԶԱՆՉՅԱՆԸ:
Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 21-րդ տարեդարձի կապակցությամբ, գիտության և կրթության բնագավառներում ունեցած մեծ վաստակի, երկարամյա և արդյունավետ գիտամանկավարժական գործունեության համար Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչում է շնորհվել ՀՀ առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի տնօրենի տեղակալ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Յուրի Սմբատի ԹՈՒՆՅԱՆԻՆ, ՀՀ ԳԱԱ օրգանական քիմիայի Ա. Մնջոյանի անվան լիպիդոլոգիայի մոլեկուլյար հիմունքների լաբորատորիայի վարիչ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Կոնստանտին Գրիգորի ՂԱՐԱԳՅՈԶՅԱՆԻՆ, Երևանի ճարտարապետաշինարարական պետական համալսարանի պրոֆեսոր, Ճարտարապետության դոկտոր Գառնիկ Սմբատի ՇԱԽԿՅԱՆԻՆ, ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրենի խորհրդական, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռուբեն Տիգրանի ՋՐԲԱՇՅԱՆԻՆ:
Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 21-րդ տարեդարձի կապակցությամբ, տնտեսության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Անանիա Շիրակացու մեդալով են պարգևատրվել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի տեղակալ Արտաշես Ժորայի ԲԱԽՇՅԱՆԸ, «Մայքրոսոֆթ» կորպորացիայի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Գրիգոր Արիստակեսի ԲԱՐՍԵՂՅԱՆԸ, «Տրանսգազ» ՍՊԸ-ի տնօրեն Նիկոլայ Վազգենի ԳԱԲՐԻԵԼՅԱՆԸ, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի ռելեական պաշտպանության և ավտոմատիկայի և չափագիտության ծառայության առաջատար ճարտարագետ Գևորգ Նիկոլայի ԳՐԻԳՈՐՅԱՆԸ, «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ի տեխնիկական սպասարկման բաժնի մեխանիկ Սամվել Լևոնի ՄԱՆՈՒԿՅԱՆԸ, «ՊանԱրմենիան Մեդիա Գրուպ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Ռուբեն Հրանտի ՄՈՒՐԱԴՅԱՆԸ, «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի հերթափոխի պետ Տիգրան Համլետի ՄՈՒՐԱԴՅԱՆԸ, «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի վարչության նախագահ Սամվել Արարատի ՃԶՄԱՉՅԱՆԸ, «Մատենադարան» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Մարտիրոսի ՉԻԹՉՅԱՆԸ:
Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 21-րդ տարեդարձի կապակցությամբ, առողջապահության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Մխիթար Հերացու մեդալով են պարգևատրվել Շիրակի մարզի «Տիրամայր Նարեկի» հիվանդանոցի օժանդակ մասի պատասխանատու Մարի Նոյել Ստեթանի ԼՈԿԱՏԵԼԼԻՆ, «Էրեբունի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենի տեղակալ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Անդրանիկ Պողոսի ՊՈՂՈՍՅԱՆԸ:
Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 21-րդ տարեդարձի կապակցությամբ, առողջապահության բնագավառում ունեցած բազմամյա վաստակի համար Հայաստանի Հանրապետության վաստակավոր բժշկի պատվավոր կոչում է շնորհվել Վայոց ձորի մարզի «Ջերմուկի առողջության կենտրոն» ՓԲԸ-ի տեղամասային թերապևտ Գայանե Գուրգենի ՍԱՐԳՍՅԱՆԻՆ, «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի ուրոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Ռոբերտ Կոնստանտինի ՔԱՐԱՄՅԱՆԻՆ:
Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 21-րդ տարեդարձի կապակցությամբ Մխիթար Գոշի մեդալով են պարգևատրվել ԵՊՀ քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի պրոֆեսոր, իրավաբանական գիտությունների թեկնածու Լևոն Պարգևի ՕՀԱՆՅԱՆԸ, ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ, արդարադատության 1-ին դասի խորհրդական Հարություն Պավելի ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ:
Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 21-րդ տարեդարձի առթիվ, մատաղ սերնդի կրթության և դաստիարակության գործում ներդրած նշանակալի ավանդի համար Մովսես Խորենացու մեդալով են պարգևատրվել ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի հանրակրթության վարչության նախադպրոցական և միջնակարգ կրթության բաժնի պետ Կարինե Սարգսի ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ, Արմավիր քաղաքի Ա. Օզանյանի անվան թիվ 5 հիմնական դպրոցի ուսուցչուհի Լուսինե Դիմիտրիի ԱՎԵՏԻՍՅԱՆԸ, Վայոց ձորի մարզի Ռինդ գյուղի միջնակարգ դպրոցի ուսուցիչ Խաչատուր Ազատի ԽԱՉԱՏՐՅԱՆԸ, Վանաձոր քաղաքի Հ. Թումանյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի ուսուցչուհի Հեղինե Արթուրի ԿՈՍՏԱՆՅԱՆԸ, Արագածոտնի մարզի Կաքավաձոր գյուղի Մ. Մխիթարյանի անվան միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Շուշանիկ Հարությունի ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ, Գավառ քաղաքի ավագ դպրոցի տնօրեն Տաթևիկ Սուրենի ՉԻՉԱԿՅԱՆԸ, Իջևան քաղաքի թիվ 1 հիմնական դպրոցի տնօրենի տեղակալ Ալվարդ Ռազմիկի ՊԵՏՐՈՍՅԱՆԸ, Գորիս քաղաքի Ա. Բակունցի անվան թիվ 1 ավագ դպրոցի դասվար Սալոնիկ Հարությունի ՋՀԱՆԳԻՐՅԱՆԸ:
Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 21-րդ տարեդարձի առթիվ, մատաղ սերնդի կրթության և դաստիարակության գործում ունեցած մեծ վաստակի համար Հայաստանի Հանրապետության վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչում է շնորհվել Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղի թիվ 2 միջնակարգ դպրոցի դասվար Լարիսա Հակոբի ԲԱՐՍԵՂՅԱՆԻՆ, Երևան քաղաքի Ռ. Սևակի անվան թիվ 151 հիմնական դպրոցի դասվար Անահիտ Անատոլիի ԳԱԼՍՏՅԱՆԻՆ, Երևան քաղաքի Գ. Գյուլբենկյանի անվան թիվ 190 ավագ դպրոցի տնօրեն Կարինե Գրիշայի ԶԱՏԻԿՅԱՆԻՆ, Գյումրի քաղաքի թիվ 11 միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Լուսյա Ալբերտի ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ, «Գեղագիտության ազգային կենտրոն» ՓԲԸ-ի կերպարվեստի և դեկորատիվ կիրառական ստուդիա-քոլեջի գեղարվեստական ղեկավար Հասմիկ Ժիրայրի ՀԱԿՈԲՅԱՆԻՆ, Հրազդան քաղաքի Վ. Սարոյանի անվան թիվ 11 հիմնական դպրոցի ուսուցչուհի Կարինե Բարմենի ՍՏԵՓԱՆՅԱՆԻՆ, Երևանի բժշկահոգեբանամանկավարժական գնահատման կենտրոնի տնօրեն Վարդուշ Արտուշի ԿԱՏԻՆՅԱՆԻՆ:
Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 21-րդ տարեդարձի կապակցությամբ, ինչպես նաև երկարամյա նվիրումի և արգասաբեր գործունեության համար Մովսես Խորենացու մեդալով են պարգևատրվել Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետի մենապարող Սևակ Գարիկի ԱՎԵՏԻՍՅԱՆԸ, Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթի մենապարող Հրաչյա Արտավազդի ԲԱԴԱԼՅԱՆԸ, Արտաշատի Ա. Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանուհի Անահիտ Սերյոժայի ԲԱԴԱԼՅԱՆԸ, ռեժիսոր, օպերատոր, քանդակագործ Գուրգեն Ստանիսլավի ԳԱԴԱՉԻԿԸ, «Գոլոս Արմենիի» թերթի գրականության և արվեստի բաժնի վարիչ Նատալյա Եղիշեի ԳՈՄՑՅԱՆԸ, ջութակահար Վարազդատ Ռազմիկի ԽԱՉՈՒՄՅԱՆԸ, Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի դերասան-տիկնիկավար Արա Շահենի ՀԱԿՈԲՅԱՆԸ, բանաստեղծ, թարգմանիչ Հակոբ Մովսեսի ՀԱԿՈԲՅԱՆԸ (Հակոբ ՄՈՎՍԵՍ), պարուսույց, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի դոցենտ Խաչիկ Վաղարշակի ՄԱՐԳԱՐՅԱՆԸ, պարուսույց, Երևանի պարարվեստի պետական քոլեջի դասական պարի ուսուցչուհի Աննա Գրիգորի ՄԱՐԻԿՅԱՆԸ, Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան խոսքի մշակույթի կենտրոնի հիմնադիր նախագահ, բանասիրական գիտությունների թեկնածու Նադյա Գրիգորի ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ, դերասանուհի, ասմունքող Ժենյա Առաքելի ՆԵՐՍԻՍՅԱՆԸ, գրադարանագետ, մատենագետ, Լոռու մարզային գրադարանի տնօրենի տեղակալ Ֆրոսյա Արամայիսի ՋԱՆՋՈՒՂԱԶՅԱՆԸ արվեստաբան, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի արվեստի ինստիտուտի ավագ գիտաշխատող Մարինա Գեղամի ՍՏԵՓԱՆՅԱՆԸ, երգահան, Ջավախքի մշակույթի տան տնօրեն Ալիկ Մարգարի ՔՍՊՈՅԱՆԸ (աշուղ ԱԼԻՔ-ՋԱՎԱԽՔ):
Հայաստանի Հանրապետության անկախության 21-րդ տարեդարձի կապակցությամբ, հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման, ինչպես նաև հայապահպանության գործում ներդրած նշանակալի ավանդի համար Մովսես Խորենացու մեդալով են պարգևատրվել Ախալքալաքի մունիցիպալիտետի ժողովի նախագահ Համլետ Գրիգորի ՄՈՎՍԻՍՅԱՆԸ (ՎՐԱՍՏԱՆ), Հալեպի «Սպենդիարյան» երգչախմբի գեղարվեստական ղեկավար և խմբավար Շահե Հովհաննեսի ՔԵՇԻՇՅԱՆԸ (ՍԻՐԻԱ):




























