Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 21-րդ տարեդարձի կապակցությամբ, ինչպես նաև բազմամյա վաստակի և ստեղծագործական նվաճումների համար Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով շնորհվել են Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ.

Ժողովրդական արտիստի՝ կոմպոզիտոր Մելիք Բաբկենի ՄԱՎԻՍԱՔԱԼՅԱՆԻՆ,

Ժողովրդական նկարչի՝ գեղանկարիչ, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոֆեսոր Զախար Ավագի ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ և Երևանի ճարտարապետաշինարարական պետական համալսարանի գծանկարի, գունանկարի և քանդակի ամբիոնի պատվավոր պրոֆեսոր Սլավիկ Բաղդասարի ՊԱՐՈՆՅԱՆԻՆ,

Վաստակավոր արտիստի՝ ջութակահար, Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր կոնցերտմայստեր Կարմեն Լևոնի ԹՈՍՈՒՆՅԱՆԻՆ, «Կադանս» անսամբլի կիթառահար Հակոբ Գարեգինի ՋԱՂԱՑՊԱՆՅԱՆԻՆ, Համազգային պետական թատրոնի դերասանուհի Կարինե Հենրիկի ՋԱՆՋՈՒՂԱԶՅԱՆԻՆ, դուդուկահար, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոս Կամո Համլետի ՍԵՅՐԱՆՅԱՆԻՆ,

Վաստակավոր նկարչի՝ գեղանկարիչ Ռուբեն Սերգեյի ԱՐՈՒՏՉՅԱՆԻՆ:

Արվեստի վաստակավոր գործչի՝ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի և Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դիրիժոր, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոս Ռուբեն Մինասի ԱՍԱՏՐՅԱՆԻՆ, կոմպոզիտոր, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Աշոտ Պատվականի ԶՈՀՐԱԲՅԱՆԻՆ, ռեժիսոր, օպերատոր, պրոդյուսեր Վարդան Ռուբենի ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ

Մշակույթի վաստակավոր գործչի՝ բանասեր, Հայաստանի ազգային գրադարանի գրքափոխանակության և զարգացման ծրագրերի բաժնի վարիչ Ալիսա Վոլոդյայի ԱԴԱՄՅԱՆԻՆ, պրոդյուսեր, Հայաստանի երգի պետական թատրոնի տնօրեն Ասատուր Կարապետի ԱՍԱՏՐՅԱՆԻՆ, գեղանկարիչ Սոնա Նահապետի ԲԱՆՈՅԱՆԻՆ, դաշնակահար, Հայաստանի հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Սեդրակ Վահանի ԵՐԿԱՆՅԱՆԻՆ, գրականագետ, արձակագիր Ալեքսանդր Էդվարդի ԹՈՓՉՅԱՆԻՆ, Գեղագիտության ազգային կենտրոնի տնօրեն Լևոն Սուրենի ԻԳԻԹՅԱՆԻՆ, մանկագիր Յուրի Հակոբի ՍԱՀԱԿՅԱՆԻՆ, Փայտարվեստի պետական թանգարանի տնօրեն Հենրիկ Հովհաննեսի ՍՈԼԱԽՅԱՆԻՆ, կինոռեժիսոր, վավերագրող Գագիկ Գառնիկի ՍՏԵՓԱՆՅԱՆԻՆ:

Հանրապետության տոնի առթիվ պետական բարձր պարգևների արժանացած մի խումբ անձինք ևս այսօր Հանրապետության նախագահից ստացել են իրենց մեդալներն ու կոչումները:

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար»

1-ին աստիճանի մեդալով է պարգևատրվել ՀՀ սփյուռքի նախարարի խորհրդական Ջեմմա Գուրգենի ԱՆԱՆՅԱՆԸ,

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով՝ ծանրամարտիկ, աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Յուրի ՍԱՐԳՍՅԱՆԸ:

Անանիա Շիրակացու մեդալով՝ ՀՀ ազգային վիճակագրության պետական խորհրդի անդամ Գագիկ Սոսի ԳԵՎՈՐԳՅԱՆԸ,

Մխիթար Հերացու մեդալով՝ բժիշկ Հրայր Անդրանիգի ԳԱՐԱԲԵԴՅԱՆԸ (ԱՄՆ):

Վաստակավոր արտիստի կոչում է շնորհվել Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի ժողովրդական գործիքների նվագախմբի գլխավոր դիրիժոր Լևոն Սամվելի ԹԵՎԱՆՅԱՆԻՆ:

Արվեստի վաստակավոր գործչի՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոռեկտոր, արվեստագիտության թեկնածու Մհեր Ռաֆիկի ՆԱՎՈՅԱՆԻՆ:

Հայ գրատպության 500-ամյակի կապակցությամբ, գրականության և գրահրատարակչության զարգացման գործում ներդրած ավանդի համար Մովսես Խորենացու մեդալով է պարգևատրվել Նյու Յորքի Կոլումբիա համալսարանի Մատենադարանի հայերեն գրքերի և հրատարակությունների պատասխանատու Վեհանուշ Սարգսի ԹԵՔՅԱՆԸ (ԱՄՆ):

Հայ գրատպության 500-ամյակի կապակցությամբ, գրականության և գրահրատարակչական գործի բնագավառներում ունեցած վաստակի համար Արվեստի վաստակավոր գործչի կոչում է շնորհվել գրականագետ, ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Ավիկ Վիգենի ԻՍԱՀԱԿՅԱՆԻՆ: