Սեպտեմբերի 14-ին Կոտայքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ գիշերը մուտք գործելով մի բնակարան՝ գողացել են սեփականության իրավունքի վկայական, վարորդական իրավունքի վկայական, բջջային 2 հեռախոս եւ կանխիկ գումար:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 20-ին, գողությունը կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվել Առինջ գյուղի բնակիչ, 1987 թ. ծնված Լյուդվիգ Հ.-ն, որը խոստովանել է հանցանքը:
Գողոնը մասամբ առգրավված է:
Կատարվում է քննություն:




























