21 տարի առաջ մենք չունեինք անկախություն, բայց ունեինք տոն օր: Իսկ 21 տարի  անց ունենք տոն օր, բայց չունենք անկախություն: Այս մասին այսօր` սեպտեմբերի 21–ին հրավիրված ասուլիսին ասաց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը:

Վերջինս առաջարկեց հոգ չանել, քանի որ եթե կա պրոբլեմ, ապա կա այն հաղթահարելու հնարավորություն: Նրա խոսքով, մարդը մարդ է այնքանով, որքանով նա ազատ է: «Մենք, քանի որ զարմանալի ժողովուրդ ենք, սկզբից դարձանք ազատ, նոր անկախ, բայց ժողովուրդների մոտ հակառակն է տեղի ունենում»,- նշեց Աշոտ Մանուչարյանը:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի