Ավան-Առինջ առաջին միկրոշրջանի 8 հարկանի շենքի բակում երեկ` սեպտեմբերի 22-ին նշված շենքի բնակիչները տղամարդու դիակ են հայտնաբերել:Այս մասին NEWS.am-ին տեղկացրեցին ոստիկանության Ավանի բաժանմունքից:

Ավելի ուշ ոստիկանությանը հաջողվել է պարզել, որ մահացածը 31-ամյա Լեւոն Ազիզյանն է, ով նշված շենքի բնակիչ է:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: