Հայաստանի Հանրապետությունում այսօր անցկացվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության մասնակիցների թիվը ժամը 11.00-ի դրությամբ 79 737 կամ 12.43% Է:
Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ԿԸՀ մամուլի ծառայությունից, քվեարկության մասնակիցների թվին ըստ համայնքների կարելի է ծանոթանալ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում` www.elections.am:





























