Սեպտեմբերի 23-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Երեւան-Երասխ ճանապարհի 26-րդ կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենա է բախվել «Մոսկվիչ-412» մակնիշի ավտոմեքենայի:
Վթարի հետեւանքով «ՎԱԶ-2106»-ի ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ սեպտեմբերի 23-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Արտաշատից դեպի 7-րդ սահմանապահ ուղեկալ տանող ճանապարհին «Մինսկ» մակնիշի մոտոցիկլետ է շրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Սեպտեմբերի 23-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Երեւան-Գյումրի ճանապարհի 83-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել երթեւեկելի գոտուց եւ շրջվել, ինչի հետեւանքով 3 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Սեպտեմբերի 23-ին, ժամը 22.45-ին, Սայաթ-Նովայի պողոտայի եւ Բայրոնի փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Ֆոլքսվագեն» եւ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ:
«Մերսեդես»-ի ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Բախվել են ինքնաշեն մոտոցիկլետ եւ «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենա
Սեպտեմբերի 23-ին, ժամը 23.00-ին, Բաշինջաղյան փողոցի եւ Բաշինջաղյան 2-րդ նրբանցքի խաչմերուկում իրար են բախվել ինքնաշեն մոտոցիկլետ եւ «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենա: Մոտոցիկլետի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Բոլոր դեպքերով կատարվում է քննություն:




























