Սեպտեմբերի 23-ին, ժամը 19.00-ին, Գառնի գյուղի թիվ 27/3 տեղամասում ծառայություն իրականացնող ոստիկանության ծառայողից ոստիկանության Կոտայքի բաժնում   ահազանգ է ստացվել, որ տեղամասում փորձել են այլ անձի փոխարեն քվեարկություն կատարել:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ նույն օրը, ժամը  18.00-ի սահմաններում,  1973 թ. ծնված Ա.  Ավետիսյանը մուտք գործելով տեղամաս, փորձել է այլ անձի փոխարեն քվեարկություն կատարել, սակայն վստահված անձանցից մեկը կանխել է նրա գործողությունները, ինչից հետո Ա. Ավետիսյանը ծրարավորված  2 քվեաթերթիկները գցելով` դիմել է փախուստի:

Ձեռնարկվում են միջոցառումներ Ա. Ավետիսյանին հայտնաբերելու ուղղությամբ:

Ոստիկանության Կոտայքի քննչական բաժանմունքում նախապատրաստվում են նյութեր: