ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում կքննարկի «ՀՀ ԱԺ 2012 թվականի ընտրություններում համամասնական ընտրակարգով 3 եւ ավելի տոկոս ձայն հավաքած կուսակցություններին եւ կուսակցությունների դաշինքներին աջակցություն ցույց տալու մասին» որոշման նախագիծը։ Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը։
«Այս նախագծով առաջարկվում է գումար տրամադրել խորհրդարանական վեց խմբակցություններին, քանի որ ԱԺ ընտրություններին մասնակցած մյուս երեք կուսակցություններից եւ ոչ մեկը, ըստ պաշտոնական տվյալների, երեք տոկոս ձայն չի ստացել։ Կուսակցությունների համար նաատեսված 40 միլիոն 595 հազար դրամը կուսակցությունների միջեւ բաշխվելու է հետեւյալ համամասնությամբ.
ՀՀԿ՝ 18 մլն 204 հազար դրամ, ԲՀԿ՝ 12 մլն 457 հազար դրամ, ՀԱԿ՝ 2 մլն 928 հազար դրամ, «Ժառանգություն»՝ 2 մլն 383 հազար դրամ, ՀՅԴ՝ 2 մլն 343 հազար դրամ, ՕԵԿ՝ 2 մլն 277 հազար դրամ»,- գրում է «Հայկական ժամանակը»:




























