ՀՀ մշակույթի նախարարության առաջարկությամբ ՀՀ կառավարությունն այսօր՝ սեպտեմբերի 27-ին հաստատեց «Գրադարանների խորհրդի աշխատակարգը եւ կազմը հաստատելու մասին» որոշումը:
Ըստ ՀՀ մշակույթի նախարար Հասմի Պողոսյանի՝ որոշումը բխում է վերջերս ընդունված գրադարանների մասին օրենքից:
Նշենք, որ նորաստեղծ խորհուրդը գլխավորելու է Հ. Պողոսյանը, նրա կազմում ընդգրկվելու են հանրապետության խոշոր գրադարանների տնօրենները:




























