Լեռնային Ղարաբաղի ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Սպարտակ Թևոսյանի օգնական Աշոտ Դանիելյանը նախարարի անունից հերքել է այն տեղեկությունը, թե իբր Ս. Թեւոսյանը կապ ունի գոմեշի մսի ներկրման հետ: «Տեղեկությունը  չի համապատասխանում իրականությանը եւ նախարարը լիազորում է տեղեկությունը  տարածողին ստանալ իրեն հասանելիք  շահաբաժինները»,-նշված է հաղորդագրությունում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ գոմեշի ներկրման հարցով ՀՀ կառավարության նիստի ընթացքում ելույթ է ունեցել ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Աբրահամ Բախչագուլյանը` ներկայացնելով գոմեշի միս ներկրող ընկերություններին: Այնուհետ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ ինքն ուղղակի կամ անուղղակի որեւէ կապ չունի Հնդկաստանից գոմեշի մսի ներկրման հետ, իսկ որոշ քաղաքական ուժեր պարզապես զրպարտում են իրեն: