Սեպտեմբերի 28-ին, ժամը 02.33-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Ջանֆիդա-Նալբանդյան ավտոճանապարհին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կա հրդեհի բռնկման վտանգ:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Չպարզված հանգամանքներում բախվել են «Սանգ Յոնգ» մակնիշի 33 ՍՏ 538 եւ «ՎԱԶ-21012» մակնիշի 20 ՕՏ 395 պետհամարանիշերով ավտոմեքենաները, ինչի հետեւանքով տեղի է ունեցել բռնկում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.59-ին, մարվել՝ 03.15-ին: Ամբողջությամբ այրվել է «Սանգ Յոնգ» մակնիշի ավտոմեքենան:




























