Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, Լոռիի մարզի Ստեփանավան քաղաքի N զորամասում հայտնաբերել են ժամկետային զինծառայողի դիակ:

NEWS.am-ի Լոռիի թղթակցի նախնական տվյալներով, առավոտյան ժամը 06-ի սահմաններում, զորամասի զուգարանում կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել 18-ամյա Մնացական Մնացականյանը: Վերջինս բնակվում էր Արմավիրի մարզի Գայ գյուղում, և զորակոչվել էր Արմավիրի զինկոմիսարիատից:

Մեր տեղեկություններով, զինվորը գրություն է թողել, որտեղ խնդրում է ծնողներին՝ ոչնչում չմեղադրել իրեն:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Հայաստանի պաշտպանության նախարարությունը,  հոկտեմբերի 1-ին  ոչ մարտական պայմաններում զոհվել է ՀՀ ԶՈւ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Մնացական Թորգոմի Մնացականյանը՝ ծնված 1994թ.: