Շարունակվում է ամենօրյա հսկողությունը հասարակական տրասպորտի սպասարկման որակի նկատմամբ: Ուժեղացված հսկողություն է իրականացվում մասնավորապես առավոտյան եւ երեկոյան ժամերին տրանսպորտային հոսքերի կանոնակարգման նպատակով: Զեկուցվել է նաեւ, որ ընթացքի մեջ է Երեւանի ներքաղաքային ավտոբուսային եւ միկրոավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղիների մրցույթների անցկացումը: Նախորդ շաբաթվա ընթացքում երկու միկորավտոբուսային երթուղիների շարժակազմերը փոխարինվել են ավտոբուսներով:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե արտաքին ձեւավորման եւ գովազդի վարչության պետը զեկուցել է, որ մայրաքաղաքի որոշ վարչական շրջաններում ընթացիկ տարում նախատեսված 7 վերգետնյա հետիոտն անցումներից 5 արդեն շահագործվում են, ավարտական փուլում են վերջին 2 հետիոտն անցումների աշխատանքները:
Քաղաքապետի հանձնարարությամբ շարունակվում են նկարազարդման աշխատանքները մայրաքաղաքի կամարանցումներում եւ բակային տարածքներում:
«Երեւանի կառավարման տեխնոլոգիաների կոնտրոն» ՊՓԲԸ տնօրենը զեկուցել է, աշխատանքներ են տարվում նաեւ մայրաքաղաքի գրադարանները WiFi համակարգերով ապահովելու առաջարկի հետ կապված:





























