Շրջանառվող լուրերի համաձայն, Աժ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը վաճառքի է հանել տարիների ընթացքում ՀՀ-ում ձեռք բերած իր հողակտորների մի գգալի մասը: Այդ մասին գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը։

«Բանն այն է, որ Ալեքսանյանի սրտով չեն հարկային դաշտի կողմից թելադրվող նոր խաղի կանոնները, որի դեպքում, ինչպես Ալեքսանյանի, այնպես էլ այլ գործարար-պատգամավորների կարծիքով իրենք «տակ» տված են աշխատելու: Ավելին, Ալեքսանյանը, ըստ նույն լուրերի, բիզնես շրջանակներում ունեցած հանդիպումներից մեկի ժամանակ հերթական անգամ սրտնեղել է այն առթիվ, որ ինքը հիմա լուրջ վարկեր ունի «փակվելու» ու հազիվ հասցնում է այդ վարկերից գոյացած տոկոսները մարել: Իսկ վերը նշված զրույցի ավարտին Ալեքսանյանը նաեւ իր մտահոգությունն է հայտնել դրսում գործունեություն ծավալելու մասին` ասելով, որ դուրսը «փռթած, թափած չի», թեեւ չի խանգարում, որ աշխատող մարդը ամեն տեղ իր ձեռքը երկարացնի ու վաղվա օրվա մասին մտածի: Այ թե մտածող օրենսդիր եմ ասել...»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանությունը»։