Բանից պարզվում է՝ համոզելու հատուկ ունակություն ունեցող, «ընկերասեր» Սամվել Ալեքսանյանի (Լֆիկ) բիզնես-գործերն այնքան էլ լավ չեն։ Այդ մասին գրում է «Իրատես de facto» թերթը։

«Հատկապես «սիթիների» գործը։ Մեր տեղեկություններով՝ հարկայինը «ծանր հրետանի» է իջեցրել այստեղ, ասել է՝ սկսել են օլիգարխի փողերը հաշվել։ Ասում են՝ լայնածավալ ստուգումներ են իրականացվում։ Այս «ուսումնասիրությունները» հերթակա՞ն բնույթի են, թե՞ տեղավորվոււմ են «մեծ շնաձկներ» բռնելու օպերացիայի մեջ, կերեւա առաջիկայում։ Վատ է, որ Սամվել Ալեքսանյանն այս օրերին ԱԺ-ում էլ սփոփանք չունի, «չհամոզվող» Ռուբեն Հայրապետյանն էլ այնտեղ չէ»,- գրում է «Իրատես de facto»-ն։