Հոկտեմբերի 2-ին, ժամը 16.00-ին, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գայի պողոտայի թիվ 19 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 32-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե հոկտեմբերի 2-ին, ժամը 09.30-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Արզումանյան փողոցի թիվ 43 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 60-ամյա մի կնոջ, որը նույն օրը բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:





























