Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Էդիկ Ավետիսյանի գլխավորությամբ, մերժել է Փարավոն Միրզոյանի՝ պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկությունները հերքելու եւ պատճառված վնասները փոխհատուցելու պահանջների մասին հայցն ընդդեմ «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթի։ Այդ մասին գրում է «Չորրորդ ինքնիշխանությունը»։
«Հայցվորը վիճարկում էր 2010թ. ապրիլի 9-ին «Կողմնակի անձանց Մ» ՍՊԸ կողմից հրատարակվող «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթի թիվ 322 համարի 7-րդ էջի վերին մասում, ինչպես նաեւ «Չորրորդ ինքնիշխանություն» ինտերնետային կայքէջում (www.chi.am) տեղ գտած «Ճանաչել Փարավոնին» վերնագրով հրապարակումը։ Փարավոն Միրզոյանը պահանջում էր 2 միլիոն ՀՀ դրամ զրպարտության համար, 1 միլիոն՝ վիրավորանքի եւ 300 հազար ՀՀ դրամ՝ փաստաբանական ծախսերի համար։
Միրզոյանի պահանջը դատարանը ոչ միայն չի բավարարել, այլ նաեւ մերժել է նրա հայցն ամբողջությամբ»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանությունը»։





























