Հայ ազգային կոնգրեսը սեպտեմբերի 26-ին հանդես էր եկել հայտարարությամբ` բանակում զոհված, սպանված, բռնությունների ենթարկված զինծառայողների, նրանց հարազատների կողմից դիմումների եւ հիմնավորող փաստաթղթերի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նպատակով: Այդ մասին գրում է «Ժողովուրդ» թերթը։
«Փաստաթղթերի հավաքագրմամբ եւ բողոքների ուսումնասիրությամբ զբաղվելու է ՍԴՀԿ ատենապետ, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը:
«Ժողովուրդ»-ը հետաքրքրվեց, թե ինչ փուլում է գտնվում գործընթացը: ՀԱԿ պատգամավորի պարզաբանմամբ` այն իր համար հոգեբանորեն շատ ծանր է ընթանում: «Դեռ զբաղվում ենք փաստաթղթերի հավաքագրմամբ: Այս ընթացքում 5-6 մահացած զինվորների ծնողների հետ հանդիպել ենք»,- ասաց նա` հավելելով, որ հանձնաժողովը կհանդիպի դիմադրության, սակայն ամեն ինչ կանի, որպեսզի ճեղքի այն»,- գրում է «Ժողովուրդը»:




























