Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի միջեւ առաջացած դիմակայության գլխավոր պատճառն այն հարցն է, թե ով է լինելու Հայաստանի հաջորդ նախագահը:Մասնավորապես Սերժ Սարգսյանը կհանձնի՞ իր պաշտոնը նրան, ումից ստացել է, թե՞ ոչ: Այս մասին այսօր`հոկտեմբերի 4-ին հրավիրված ասուլիսին ասաց «Ժառանգություն» կուսակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը:
Նրա խոսքով, Վարդան Օսկանյանի հարցով քվեարկությամբ ՀՀԿ-ն եւ Սերժ Սարգսյանը ապացուցեցին, թե ով է շարունակում մնալ իրավիճակի տերը, ինչը ավելի խորը իմաստ ունի, քան Օսկանյանին որպես նախագահացու դաշտից հանելը: Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը , ապա Ստյոպա Սաֆարյանը կարծում է, որ շատ բաների մասին է խոսում: «Այն համարժեք չէր, որակեց որպես երկիրը խայտառակող քայլ, չօգտագործեց ոչ մի կերպ ԲՀԿ-ի հանգամանքը, որը մի տեսակ նեղացածության եւ զայրույթի հետեւանք է:Վերջապես նրա հայտարարությանը զինադադարի կոչ էր հիշեցնում»,- կարծիք հայտնեց Ստյոպա Սաֆարյանը եւ ավելացրեց, որ Քոչարյանը գիտակցեց ուժերի անհավասարությունը:




























