ԲՀԿ-ում օբյեկտիվորեն ձեւավորվել է երկու դաշտ` մի փոքր կա դիստանցիա Քոչարյանի եւ Ծառուկյանի միջեւ: Այս մասին այսօր`հոկտեմբերի 4-ին հրավիրված ասուլիսին ասաց Ժառանտգություն կուսակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը:
Սաֆարյանի խոսքով, բացի այդ այս ֆոնին Հայ ազգային կոնգրեսը հայտարարել է, որ, համագործակցելով ԲՀԿ-ի հետ, չի համագործակցում Քոչարյանի հետ: «Եւ, եթե նա շարունակի իր համագործակցությունը ծառուկյանական բեւեռի հետ, ապա պետք ասեմ բավականին ծանրանում է Քոչարյանի վիճակը, քանի որ հայտնվում է խաղից դուրս վիճակում»,- նշեց Ստյոպա Սաֆարյանը: Վերջինս նույնիսկ չբացառեց Լեւոն Տեր-Պետրոսյանի համագործակցությունը քոչարյանական բեւեռի հետ: «Այդ դեպքում խաղը կգնա այլ տրամաբանությամբ եւ երկու նախագահներն էլ կհայտնվեն լուսանցքային դիրքերում»,- ավելացրեց Ստյոպա Սաֆարյանը: Ստյոպա Սաֆարյանը ընդգծեց, որ զարգացումները գնում են նրան, որ ստեղծված իրավիճակում ԲՀԿ-ին մնում է առաջադրել, ոչ ավել, ոչ պակաս Գագիկ Ծառուկյանի թեկնածությունը:
Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի





























