ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը սեպտեմբերի 18-ին հրաման է արձակել քրեակատարողական հիմնարկում ծառայողական քննություն նշանակելու մասին: Այդ մասին գրում է «Ժողովուրդ» թերթը։

«Ու այդ ընթացքում ժամանակավորապես դադարեցվել են ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի պետ Արամ Խաչատրյանի լիազորությունները: «Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ` օրերս Ա. Խաչատրյանը հրավիրվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայություն` հարցաքննության: Թե ինչու է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի նախկին պետը «քննվում» ԱԱԾ-ում, եւ ի վերջո, որոնք են Խաչատրյանի լիազորությունների դադարեցման դրդապատճառները, փորձեցինք ճշտել ԱՆ ՔԿՀ լրատվության ծառայության պետ Գոռ Ղլեչյանից: Սակայն ապարդյուն: «Ճիշտն ասած, այդ մասին ոչինչ չեմ կարող ասել»,-նշել է Ղլեչյանը»,- գրում է «Ժողովուրդը»: