Հոկտեմբերի 4-ին, ժամը 05.30-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան Երեւան-Երասխ ճանապարհի 14-րդ կմ-ին բախվել է բետոնե պատնեշի, ինչի հետեւանքով ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մասիսի հիվանդանոց:
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, թե կատարվում է քննություն:





























