Հոկտեմբերի 4-ին, ժամը 10.30-ի սահմաններում, ոստիկանության ծառայողները Տիչինայի եւ Շերամի փողոցների խաչմերուկի գազալցակայանի մոտից բերման են ենթարկել 1965 թ. ծնված Սերգեյ Վարդանյանին, որը 2009 թ. փետրվարի 10-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:

Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, թե Ս. Վարդանյանը ներկայացվել է Էրեբունու բաժին: