Առաջիկա տարում Հայաստանի մի շարք հիվանդանոցներ կվերանորոգվեն, կկառուցվի նաեւ նոր հիվանդանոցներ: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 5-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը: Նա տեղեկացրեց, որ կկառուցվեն Վանաձորի 190 մահճակալանոց հիվանդանոցը եւ Մեղրիի հիվանդանոցը, նախատեսում են Կապանի, Բերդի հիվանդանոցները արդիականացնել եւ վերանորոգելու, աշխատանքներ են տարվում Ալավերդիի հիվանդանոցի աշխատանքները ավարտելու ուղղությամբ, կկառուցվի նաեւ ժամանակակից մանկական օնկոհեմատոլոգիայի եւ Ուռուցքաբանական կենտրոններ:
Ինչ վերաբերում է Վաղարշապատի հիվանդանոցում տիրող վիճակին, ապա նախարարը եւս խոստովանեց, որ այդտեղ շատ վատ վիճակ է, լուրջ խնդիրներ կան: «Որպես ժամանակավոր լուծում տարբերակ էին առաջարկել, մարզպետի հետ զրուցել ենք, ծննդատունը կտեղափոխվի որեւէ տարածք, որի պայմանները համապատասխանում են պահանջներին: Իսկ վիրաբուժականի, տրավմատոլոգիայի պայմանները վատը չեն»,- ասաց նա՝ նշելով, որ Վաղարշապատի հիվանդանոցում առկա է նաեւ ջրի խնդիր:





























