Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ գյուղի գյուղապետ 61-ամյա Միշա Դանիելյանը ծեծել է նույն գյուղի մանկապարտեզի աշխատակցուհի 40-ամյա Օվսաննա Գեւորգյանին: Ծեծին մասնակցել է նաեւ մանկապարտեզի վարիչ 48-ամյա Կիմա Ավագյանը: Այս մաիսն NEWS.am-ը տեղեկացավ ոստիկանության Գեղարքունիքի բաժնից:
Օվսաննա Գեւորգյանը սթրես, աջ ուսի շրջանի այտոց-քերծվածք, աջ ազդրի շրջանի քերծվածք, գլխի գագաթնային շրջանի ձախ մասի աննշան այտոց, գլխուղեղի ցնցում եւ հետտրավմատիկ հիստերիկ նեւրոզ ախտորոշմամբ տեղափոխվել է Գավառի բժշկական կենտրոն: Փաստի առթիվ հետաքննություն է սկսվել:





























