Հայաստանի ոստիկանությունը գտել է Էրեբունու բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվող, 1995 թ. ծնված, Երեւանի Մ. Խորենացու փողոցի 70 տան բնակչուհի Նարե Ներսիսյանին: Վերջինս 2009 թ. դեկտեմբերի 30-ին, ժամը 16.30-ի սահմաններում, վարսավիրանոց գնալու նպատակով տանից դուրս էր եկել եւ այլեւս չէր վերադարձել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հունվարի 15-ին, ժամը 22.30-ին, ոստիկանության Արթիկի բաժնի աշխատակիցները Նարե Ներսիսյանին հայտնաբերել են Շիրակի մարզի Մեծ Մանթաշ գյուղում՝ ողջ եւ առողջ:

Ոստիկանությունից մեզ այդպես էլ չհայտնեցին, թե ինչպես էր 14-ամյա աղջիկը հայտնվել Մեծ Մանթաշում: