2009 թվականի ընթացքում ՀՀ տարածքում արձանագրվել է 2002 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչը 200 պակաս է 2008թ. ցուցանիշից:

Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այդ պատահարների հետեւանքով 325 մարդ մահացել է, իսկ 2753 մարդ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

2008 թ. արձանագրվել է 2202 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետեւանքով 407 մարդ մահացել է, իսկ 3125-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: