Հոկտեմբերի 7-ին, ժամը 14.40-ին, ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ Նորաշեն գյուղում այրվում է տներից մեկի տանիքը:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ նույն օրը, ժամը 14.30-ի սահմաններում, 1954 թ. ծնված Դշխուհի Մ.-ն հաց թխելու նպատակով վառել է իրենց տան թոնիրը, որի բոցերից բռնկված հրդեհից այրվել են իր տան եւ հարեւանի օժանդակ կառույցների ու տան տանիքները:

Հրդեհը մարվել է նույն օրը, ժամը17.21-ին, մարտական 3 հաշվարկի ուժերով:

Նյութական վնասի չափը պարզվում է:

Կատարվում է նախաքննություն: