Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի դեմ հայց է ներկայացվել Երեւանի Ավան-Նոր Նորքի ընդհանուր իրավասության դատարան:

Հայցը ներկայացրել են ազգագրագետ Հրանուշ Խառատյանը, «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ  Գարեգին Չուգասզյանը եւ քաղաքացիական ակտիվիստ Դավիթ Սանասարյանը, որոնք նշել են, թե Ռուբեն Հայրապետյանը զրպարտել եւ վիրավորական արտահայտություններ է արել իրենց հասցեին: Խոսքը «Nouvelle d’Armenie» ամսագրին տված հարցազրույցի մասին է: Ըստ օրենքի դատարանը պետք է պատասխանի14 orյա ժամկետում, եւ ակտիվիստները հուսով են, որ դատաիրավական համակարգն այս անգամ խելամտություն կդրսեւորի եւ հայցը կընդունի վարույթ։

Նշենք, որ Nouvelles D’Armenie ամսագրին տված հարցազրույցում Ռուբեն Հայրապետյանը բառացի ասել էր .«Շուտով կլսեք իմ հարցազրույցը, հայտարարելու եմ... Հրանուշ Խառատյանը, Գարեգին Չուգասզյանը, Դավիթը իմ ընտանիքի՞ն են ահաբեկել: Իմ ընկերոջ ընտանիքի՞ն են ահաբեկել: Ոստիկանների հետ բանակցում են, սիլի-բիլի են անում, ոստիկաններն էլ, որ իրենց մասին վատ չգրեն..., բերում են իմ տան վրա, իմ ընկերոջ տան վրա, երեխեք են վախեցնում: Այ հիմա ահաբեկելը կտեսնեն: Իրենց ընտանիքներն իմ ձեռքը կրակն են ընկնելու: Իրենք բոլորը շաքարով հիվանդանալու են: Մինչեւ մահ վախենալու են ինձանից: Ես դա բացեիբաց ասելու եմ: Եթե նրանք ոտնձգություն են անում, ես իմ ընտանիքը, իմ շրջապատի ընտանիքները կարող եմ պահել ու պաշտպանել: Բնազդական արդեն բան են սարքել... Ես պիտի թողնեմ, որ գան երեխաներիս վրա կամ հիվանդ կինս նստի հոնգուր-հոնգուր լացի՞ : Ես պիտի կո՞ւլ տամ այդ ամենը: Ես կանեմ, կտեսնեք՝ բացեիբաց»: