Toyota-ն ինքնակամ ետ է կանչել ավելի քան 7 միլիոն մեքենա ողջ աշխարհից`լուսամուտների հետ կապված անսարքության պատճառով: Դա վերաբերում է միլիոնավոր մեքենաների, որոնք ետ են կանչվում Եվրոպայից, ԱՄՆ-ից, Չինաստանից, ճապոնիայից, Ավստրալիայից եւ Ասիայից եւ այլն: Toyota-ի տվյալներով, մեքենայի անսարքության հետեւանքով դժբախտ դեպքերի, մահվան դեպքերի եւ վթարների մասին տեղեկություն չի ստացվել:
Սա 1996 թ-ից ի վեր, մեքենաների ետ կանչման ամենալուրջ դեպքերից մեկն է , այն ժամանակ Ford-ը ետ էր կանչել 8 միլիոն մեքենա, նշում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ետ կանչվածների թվում հայտնվել են մի շարք մոդելներ, այդ թվում Yaris, Vios, Corolla, Matrix, Auris, Camry, RAV4, Highlander, Tundra, Sequoia, ВР եւ XD մոդելները, որոնք արտադրվել են 2005 եւ 2010 թթ-ին:
Toyota-ն կապ կհաստատի մեքենաների տերերի հետ մոտակա շաբաթվա ընթացքում եւ կխնդրի այն ստուգման ներկայացնել:





























